Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչո՞վ է զբաղված «բանծիկով չագուչը», զբաղված է ժողովրդի տված մանդատը խլելով` լռեցնելու արտաքին քաղաքական ձախողումները, Բերձորի հանձնումը, Հայոց Մեծ Եղեռնի մոռացումը, Հայ Դատի արհամարհանքը, հայրենավաճառումն ու պետականդավությունը։
Հետաքրքրքական է այն, որ ներպետական ու արտաքին քաղաքական օրակարգը թողած` «մարդիկ» զբաղված են Ishkhan Saghatelyanին` ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկելու հարցով, բացի այս` «ժողովրդավարության բաստիոնում» ժողովրդի մանդատակիրը զրկվում է մանդատից, ինչ է թե «բաստիոնային իշխանությունը» որոշել է` Սաղաթելյան Իշխանը չպետք է լինի ԱԺ ֊ ում, սա ցուցիչն է` սույների համար մանդատն ինքնանպատակ է, սեփական մանդատը պահպանելով` այլին մանդատից զրկելը` անձնական երազանքի իրականացում, քաղաքական նպատակի իրացում, անձնային հաշվեհարդար` որպես հավասարաչափ անալոգիա այն դեպքերին, ինչպիսիք են վարչապետ «Քաջ Նազարի» վախերով ու բացասական հույզերով պայմանավորված հարուցաված քաղաքական հետապնդումները։ Եվ վերջին հաշվով` մի՞թե Իշխանի բացակայություններն ըստ համապատասպան իրավական նորմերի ու կարգավորումների Ձեզ թույլ են տալիս խլել «ժողովրդի մանդատը»։
Իշխանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից կարող է նաև զրկվել, բայց դուք էլ` տիկնայք ու պարոնայք իրավաբռնաբարնե՛ր, պիտի զրկվեք հայկական ազգանուններից։
Ոչ թե հանուն Իշխանի պաշտոնի, այլ Հայաստանի համար տվածս քվեի համար վաղը` 10։30 ֊ին, կլինեմ ԱԺ ֊ի դիմաց` ընդդեմ «բանծիկով չագուչի» և ընդդեմ դրա հարվածների` կոտրվող Հայաստանի Հանրապետության գլխին և հանուն Հայաստանի Հանրապետության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը